Զենք-զինամթերք են հանձնել
Հունվարի 31-ին, ժամը 11.45-ին, 1952 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 290 փամփուշտ, 4 տրոտիլ, էլեկտրական պայթուցիչ, ինքնաձիգի 7 պահունակ և ինքնաձիգի 9 տարբեր մաս:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Հունվարի 31-ին, ժամը 18.00-ին, 1950 թ. ծնված Ռաֆիկ Խ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ձայնազդանշանային ինքնաշեն հռթիռանետ` ձևափոխված և հարմարեցված 7,62 մմ տրամաչափի գնդացրի փամփուշտներ կրակելու համար, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ականի պայթուցիչի 10 պարագա, 5,45 մմ տրամաչափի` 100 և 7,62 մմ տրամաչափի 112 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: