Զենք-զինամթերք` թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում
Մայիսի 3-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Մալաթիայի թաղապետարանի մոտ գտնվող այգում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի այգու վերջնամասում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 79, 7,62 մմ տրամաչափի` 25, 5,65 մմ տրամաչափի 42 և 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ, շինարարական 84 պարկուճ, 16 տրամաչափի որսորդական հրացանի 5 փամփուշտ, որոնցից 3-ը` դատարկ, ինքնաձիգի 2 խզակոթ` ծոծրակալով, ինքնաձիգի փակաղակի 2 շրջանակ` քայքայված վիճակում, անհայտ տիպի հրացանի փող` առանց գործարանային համարի:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: