ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք` կամավոր

Օրերս 1970 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
1963 թ. ծնված Հայկ Ս.-ն ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 54, 5.45 մմ տրամաչափի 175 փամփուշտ և երկու դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
1960 թ. ծնված Վանիկ Ա.-ն օրերս ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է լուսարձակող ազդանշանային սարք /ռակետնիցա/ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 94 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: