ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք` ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 28-ին, ժամը 18.15-ին, մի քաղաքացի Լվովյան և Զորյան փողոցների հատման հատվածում գտնվող ավտոտնակի մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կարճափող հրացան, տարբեր տրամաչափի 34 փամփուշտ և 2 պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: