ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտունիում քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել

Մարտունիում քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին, ժամը 21.00-ին, 1998 թ. ծնված Արաբո Հ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 40 նռնակ, նռնակի 20 պայթուցիչ, «Տրոտիլ 386-5» գրառմամբ ձեռքի 5 նռնակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 12.800 փամփուշտ, 179 հատ տարբեր քաշերի «Տրոտիլ» տեսակի պայթուցիչ նյութ, էլեկտրական 45 պայթուցիչ, մեխանիկական 37 պայթուցիչ, 25 հատ «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոց, 1 լուսարձակ, ինքնաձիգի 5 պահունակ և 33 մ ամոնալի քուղ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: