ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքի մարզում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր Գավառի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ Գավառի բաժնում արձանագրվել է նաև հրացանի կամավոր հանձնման դեպք։ Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է ակոսափող հրազենի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև բաժնի հերթապահ մասի ծառայողներն ու համայնքային ոստիկանները՝ արդյունքում ատրճանակի ու ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Մարտունու բաժնում համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է հրացանի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Ծովինար գյուղի բնակիչներից մեկը։ Արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է 3 դեպք։ Կամավոր հանձնել են ողորկափող ու ակոսափող հրացաններ, ռազմամթերք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գեղարքունիքի պարեկները, ինչի շնորհիվ Սևանի բաժնում արձանագրվել է ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Նռնակը, փամփուշտներն ու փամփշտատուփերը բաժին էր բերել Սևանում բնակվող մի տղամարդ։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: