ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզային վարչության ենթակա բաժիններում

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են  հրացանի, թմբուկավոր ատրճանակի, պայթուցիչներով նռնակների  և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ Ջերմուկի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչներով տարբեր տեսակի նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ Հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնումն էլ արձանագրվել է Վայքի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: