Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Բացատրական աշխատանք են իրականացրել Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախույզները։ Լճաշեն գյուղի մի բնակիչ բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Սևանի բաժնում արձանագրվել է ինքնաշեն ատրճանակ և զինամթերք կամավոր հանձնելու դեպք՝ շնորհիվ ծառայողների բացատրական աշխատանքի։ Գավառի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Գանձակ գյուղի մի բնակիչ բաժին էր բերել թմբուկավոր ատրճանակ ու ռազմամթերք։
Ակոսափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Վարդենիսի բաժնում: Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունու բաժնի ոստիկանները, ինչի շնորհիվ Զոլաքար գյուղի մի բնակիչ բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։
Արդյունավետ էր նաև Ապարանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում կամավոր հանձնել են ռազմամթերք:
Որսորդական հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Աշտարակի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքի։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները. արդյունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնելու դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի:
Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք: Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ արձանագրվել է ակոսափող հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մուշի բաժնի ոստիկանները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Մեղրաշեն գյուղի մի բնակիչ էլ Արթիկի բաժին էր բերել թմբուկավոր ատրճանակ և ռազմամթերք՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի:
Արդյունավետ էր նաև Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է ողորկափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: