1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գիշերային ծառայության ժամանակ պարեկները երիտասարդների մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Գիշերային ծառայության ժամանակ պարեկները երիտասարդների մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի ՊԾ գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ստուգման նպատակով մոտեցել են երկու երիտասարդի: Այդ ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած պայուսակը նետել է մյուսի ուղղությամբ, որն էլ պայուսակը նետել է թփերի մեջ, ու երկուսով դիմել են փախուստի:
Դեպքի վայրում հայտնաբերված պայուսակի մեջ ատրճանակ կար:
Պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 05.50-ին Թևոսյան փողոցում հայտնաբերվել և, ապօրինի սառը զենք, զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածով, ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացվել 24-ամյա և 21-ամյա երկու երիտասարդները: Անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Երիտասարդները, հայտնաբերվածով հանդերձ, ներկայացվել են նախաքննական մարմնին: