Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումներում
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս ոստիկանության Շիրակի մարզային վարչության բաժիններում արձանագրվել է մի քանի դեպք։ Մասնավորապես, Կումայրիի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արթիկի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, ինչի շնորհիվ արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները ևս բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում արձանագրվել են զինամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Զինամթերքի, այդ թվում՝ նռնակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Ամասիայի բաժնում՝ շնորհիվ բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: