1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ զենք-զինամթերք են ներկայացրել

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 26-ին, ժամը 12.50-ին, Մարալիկ քաղաքի մի բնակիչ կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 210 փամփուշտ, 2 ծխային գլանակ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ու հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, իրեն պատկանող վագոն-տնակում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 26-ին, ժամը 16.45-ին, Մեղրաշեն գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է կոռոզիայի ենթարկված 5.45 մմ տրամաչափի՝ 27, 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ և «Ֆ-1» տեսակի 2 նռնակ՝ պայթուցիչով, ու հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, տանը կից խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, բաժին է ներկայացել Ալվանք գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգից կրակվող ական, գնդացրի 12,7 մմ տրամաչափի, «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի՝ 9, 5,45 մմ տրամաչափի՝ 112, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 159, կարաբին տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 48 փամփուշտ և հայտարարել, որ մասնակցել է Արցախյան պատերազմին և նշված ռազմամթերքը բերել է այնտեղից, պահել Ալվանք գյուղի իր բնակարանի հարևանությամբ գտնվող ավտոտնակում և մոռացել, սակայն մաքրման աշխատանքներ կատարելիս գտել և ներկայացրել է ոստիկանություն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: