Զենք-զինամթերք՝ գերեզմանատան մոտ
07.10.2014 12:22
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սիս գյուղի հին գերեզմանատան սկզբնամասում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ, հակահետևակային արկ, նռնակի պայթուցիչ, «ՏՏ» տիպի ատրճանակի փամփշտակալ` լիցքավորված 2 փամփուշտով, 5,45 մմ տրամաչափի 91 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: