Զենք-զինամթերք՝ Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, աղբանոցի մոտ
Ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, աղբանոցի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային փաթեթների մեջ դրված «Կալաշնիկով» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց փամփշտակալի, ինքնաձիգի երկու փամփշտակալ, որոնցից մեկի մեջ առկա էր 30, մյուսում` 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 12 փամփուշտ, «ՌԳԴ» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: