Զենք-զինամթերք՝ կամավոր
08.05.2013 18:16
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 16.00-ին, 1963 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն կամավոր հանձնել է առանց համարի, «ԱԿՍ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ և «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: