Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
27.03.2015 15:11
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին, ժամը 14.40-ին, բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Էստոնական փողոցում գտնվող դաշտի դիմացի աղբամանների մոտ փամփուշտներ է թողել:
Մեկնած խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի տարբեր տ/չ 220 փամփուշտ և թիթեղյա տարայով զինամթերք:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին ժամը 19.35-ին, բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի հասցեներից մեկում ինքնաձիգ է թողնում:
Մեկնած խումբը հայտնաբերել է 7.62 մմ տ/չ ինքնաձիգ` պահունակով՝ լիցքավորված 7.62 մմ տ/չ 17 փամփուշտով, տարբեր տ/չ 79 փամփուշտ, «ՌԳԴ-5» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի և նռնակի պայթուցիչ:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին, ժամը 21.05-ին, բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սարի-Թաղի սկզբնամասում՝ աղբարկղի մոտ զենք և զինամթերք է թողել:
Մեկնած խումբը նշված վայրում հայտնաբերել է 2 պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է «Շմայսեր» տիպի, 9 մմ տ/չ ինքնաձիգ, «ՌԳ-5» տեսակի նռնակ` պայթուցիչով, «ՎՄԳ-Մ334» 9,8 մմ տ/չ լուսարձակիչ և տարբեր տ/չ 206 փամփուշտ:
***
Մարտի 25-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Գյուրջյան փողոցի հասցեներից մեկում զինամթերք է թողնում:
Մեկնած խումբը պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, պայթուցիչ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և տարբեր տ/չ 222 փամփուշտ:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին, ժամը 10.15-ին, բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Ահարոնյան փողոցի հասցեներից մեկում զինամթերք է թողնում:
Մեկնած խումբը պոլիէթիլային տոպրակի մեջ հայտնաբերել է տարբեր տ/չ 75 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, պայթուցիչ, ծխագլանակ և ճայթիչ:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 25-ին, ժամը 14.30-ին, 1961 թ. ծնված Կամո Հ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի 2 ձեռքի նռնակ` 1 պայթուցիչով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի պահունակ` 5,45 տ/չ 30 փամփուշտներով, և 7,62 տ/չ 42 փամփուշտ։
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին, ժամը 19.00-ին, անհայտ քաղաքացին հեռախոսով հայտնել է, որ Վարդենիս-Երևան ճանապարհի եզրին զինամթերք է թողել:
Մեկնած խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 2 նռնակի պայթուցիչ, 5,45 մմ տ/չ 160 և 7,62 մմ տ/չ 4 ինքնաձիգի, 7,62 մմ տ/չ 29 «Կարաբին» տիպի հրացանի փամփուշտներ:
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին ժամը 12.00-ին, 1967 թ. ծնված Տիգրան Օ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, 1 պայթուցիչ, 5,45 մմ տ/չ 11 փամփուշտ և ինքնաշեն նռնակ։
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 25-ին ժամը 12.40-ին, 1985 թ. ծնված Գագիկ Վ.-ն կամավոր հանձնել է 1 «Ֆ-2» տիպի նռնակ` պայթուցիչով, 9,6 մմ տ/չ 2, 12.7 մմ տ/չ 1, 7,62 մմ տ/չ 6, և 5,45 մմ տ/չ 63 փամփուշտ։
***
Մարտի 26-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Խ. Դաշտենցի փողոցի հասցեներից մեկում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած խումբը հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակի նմանվող ուսումնական մակետ և ինքնաձիգի տարբեր տ/չ 167 փամփուշտ:
***
Մարտի 26-ին, ժամը 13.05-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սարալանջ գյուղի ճանապարհին` կամրջի տակ զինամթերք կա: Մեկնած խումբը նշված վայրում հայտնաբերել է 1 արկ, ինքնաձիգի 5,45 մմ տ/չ 102 և 7,62 մմ տ/չ 26 փամփուշտ:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 18.30-ին, 1980 թ. ծնված Արմեն Ս.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 7,62 մմ տ/չ ինքնաձիգի 50 փամփուշտ։
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 18.45-ին, 1958 թ. ծնված Նորիկ Կ.-ն կամավոր հանձնել է ձեռքի 1 նռնակ, 1 ծխագլան, ինքնաձիգի 1 դատարկ պահունակ և ինքնաձիգի տարբեր տ/չ 100 փամփուշտ։
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 17.20-ին, 1950 թ. ծնված Արտաշես Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 տ/չ երկփողանի ողորկափող որսորդական հրացան։
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 09.45-ին, 1970 թ. ծնված Գագիկ Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 տ/չ ողորկափող մեկփողանի որսորդական հրացան։
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 13.40-ին, 1971 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 12 տ/չ ողորկափող մեկփողանի որսորդական հրացան։
***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 14.35-ին, 1970 թ. ծնված Արմեն Ս.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տ/չ 20 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և նռնակի 2 պայթուցիչ։
***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 26-ին, ժամը 14.30-ին, 1976 թ. ծնված Հրայր Մ.-ն կամավոր հանձնել է 28 տ/չ մեկփողանի որսորդական հրացան։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: