ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի մեքենայում ապօրինի պահվող զենք է հայտնաբերվել

Երիտասարդի մեքենայում ապօրինի պահվող զենք է հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈԳՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասում բնակվող մի երիտասարդ պահում և կրում է ապօրինի հրազեն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին 25-ամյա երիտասարդին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան 10-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, ներկայացրել են քննչական բաժին: Երիտասարդը հայտնել է, որ մեքենայի սրահում պահում է հրազեն:
Դեկտեմբերի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ, որը, ըստ ոստիկանության ՓՔՎ տեղեկանքի, արհեստագործական եղանակով պատրաստված ակոսափող հրազեն է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: