1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացրին

Զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացրին

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու գործընթացը՝ շեշտը դնելով քարոզչության վրա։ Այս ուղղությամբ տարված բացատրական աշխատանքի արդյունքում, ոստիկանության Արարատի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում հունիսի 28-ին և 29-ին արձանագրվեցին զենք-զինամթերք ինքնակամ հանձնելու դեպքեր։
Հունիսի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին իրավապահներին ներկայացրեց 9 մմ տրամաչափի 48 փամփուշտ, առանց պայթուցիչի Ֆ-1 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 8 փամփուշտով և 5,45մմ տրամաչափի 21 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահունակ։ Հայտնեց, որ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ հորը, որն այն ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին։
Հաջորդ օրը, մի կին ինքնակամ զենք-զինամթերք ներկայացրեց ոստիկանության Արարատի բաժանմունք։ Ներկայացվածը 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն հրազեն էր, 2 Ֆ-1 նռնակ՝ պայթուցիչներով և 5,45 մմ տրամափի 95 փամփուշտ։ Հայտնեց, որ զենքն ու զինամթերքը պատկանել են հանգուցյալ ամուսնուն։
Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ինքնակամ ներկայացնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը, քանի որ այդ դեպքում անձն ազատվում է ապօրինի պահելու համար նախատեսված քրեական պատժից։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: