1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 2-ին՝ ժամը 18.05-ին, 1954 թ. ծնված Լիլյա Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան՝ առանց համարի, և տարբեր տրամաչափի 55 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն` Արտեմ Ա.-ին:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 17.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ 1989 թ. ծնված Լևոն Ս.-ն կամավոր հանձնել 1 «Կարաբին» տիպի հրացան՝ գործարանային համարը մեխանիկական եղանակով ջնջված, 1 փամփշտատուփ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 12 փամփուշտով, 5.45 մմ տրամաչափի 120 և 7.62 մմ տրամաչափի 47 փամփուշտ, ինչպես նաև «Ֆ-1» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, և նռնակի 1 պայթուցիչ:
Ըստ քաղաքացու հայտարարության, նշված զենք-զինամթերքը պատկանել է 1992 թ. զոհված, արցախյան պատերազմի մասնակից հորը՝ Շմավոն Ս.-ին, որը դրանք ձեռք էր բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն՝ փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 2-ին՝ ժամը 20.30-ին, 1990 թ. ծնված Վահե Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն, մեկփողանի, ողորկափող հրացան և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է հորը` Յուրիկ Մ.-ին, որը մահացել է 1998թ-ին:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ՓՔԽ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: