Գյումրիում կամավոր զենք-զինամթերք են ոստիկանություն հանձնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու հայտնաբերման միջոցառումները:
Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Գյումրիի Խնկոյան փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է մեկփողանի ակոսափող «ՏՕԶ» հարցան և 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կրկին հիշեցնում ենք. քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: