1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության հորդորներին ականջալուր

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12.05-ին, 1976 թ. ծնված Հովիկ Բ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող «ՏՕԶ-Բ» տիպի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Աշտարակի բաժնի և ՃՈ 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10.15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքն Արցախյան պատերազմի մասնակից է և Աշտարակի «Արծվի թևեր» հուշահամալիրի տարածքում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է առանց գործարանային համարի, 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով և խզակոթով «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական հրացան և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 16 փամփուշ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: