1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում և հայտնաբերում

Արարատի համայնքային ոստիկանների և մարզային վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 6-ին բաժին է ներկայացել Նոր Կյանք գյուղի բնակիչ, 67-ամյա մի կին: Նա կամավոր հանձնել է ինքնաձիգի 100 և 12,7 մմ տրամաչափի 12 փամփուշտ, «Ֆ-1» տիպի մեկ և «ՌԴԳ-5» տիպի չորս նռնակ՝ պայթուցիչներով: Կինը հայտնել է, որ հանգուցյալ որդին դրանք ձեռք էր բերել Արցախյան պատերազմի ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Վաղարշապատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 6-ին ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով Մաշտոցի փողոցից «ՎԱԶ-21134» մեքենայով հանդերձ բերման են ենթարկել վարորդին և ուղևորին: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ: Ըստ նրա հայտարարության՝ այն օդամղիչ ատրճանակ է և պատկանում է իրեն:
Ուղևորը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ՝ առկա է բժշկի տեղեկանք:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 6-ին Վայքի բնակիչ 54-ամյա տղամարդը կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը՝ իրենց առանձնատանը կից խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս: Նա հավելել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել է փորձաքննություն:

***

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 6-ին բաժին է ներկայացել Սիսիանի բնակիչ 27-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Նա հայտնել է, որ այն գտել է նույն օրը իրենց առանձնատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս, հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:
Նշանակվել է փորձաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: