ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի պահվող հրացան, որսն արգելված թռչուններ. Բաղրամյանի ոստիկանների բացահայտումը

Ապօրինի պահվող հրացան, որսն արգելված թռչուններ. Բաղրամյանի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 7-ին ուժեղացված ծառայություն իրականացնելու ժամանակ Վանանդ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել, ապօրինի որս կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Լենուղի, մեկը՝ Այգեվան գյուղի բնակիչ: 43-ամյա այգեվանցու ձեռքին ողորկափող որսորդական հրացան կար, իսկ տոպրակում՝ որսն արգելված թռչուններ՝ ապռնակներ: Փաստաթղթերը ստուգելու արդյունքում պարզվել է, որ նա որսորդմիության անդամ չի, իսկ հրացանի համար չունի որևէ փաստաթուղթ:
Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: