1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումները

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 6-ին, ժամը 19-ի սահմաններում, Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 51-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են հաբ, ծալովի դանակ և ներարկիչ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը սուբուտեքս է, որը գնել է տելեգրամյան ալիքներից մեկով:

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի 37-ամյա մի բնակիչ Էջմիածնի գործարաններից մեկի իր աշխատասենյակում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նույն օրը նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են «ԱԿ-74» ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 476 փամփուշտ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: