ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արմավիրի գերեզմանատան մոտ մեծաքանակ զենք ու զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի գերեզմանատան մոտ մեծաքանակ զենք ու զինամթերք է հայտնաբերվել

«Կանեփ-Կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 9-ին, ժամը 23.35-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արմավիրի գերեզմանատան մոտ թողնում է զենք-զինամթերք: Նշված վայր ոստիկանության Արմավիրի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Արմավիր քաղաքի գերեզմանատան տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկեր և արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են ինքնաձիգի նմանվող առարկա և ռազմամթերք: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են «ԱԿ-74» տիպի երկու ինքնաձիգ, որոնցից մեկը՝ փամփշտատուփով, որսորդական ողորկափող 16 մմ տրամաչափի երկու հրացան, որոնցից մեկը՝ երկփողանի, երկու ինքնաշեն ատրճանակ, որոնցից մեկը՝ փամփշտատուփով, ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 6 գազային փամփուշտով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի ութ փամփշտատուփ, որոնցից մեկը՝ լիցքավորված 30 փամփուշտով, սվին-դանակ, հակատանկային ական, հրետանու երկու արկ, նռնականետի արկ, «Ֆ-1» տիպի նռնակ, «ԲՌՄ 75» գրառումով երկու նռնակ՝ պայթուցիչներով, «ԲՌՄ 52» գրառումով նռնակ՝ պայթուցիչով և պատյանով, «Տ136» գրառումով նռնակ, ականանետի երկու գնդակ, հակատանկային նռնականետի յոթ արկ, արկի պարկուճ, բեկորային նռնակ, արցունքաբեր դետոնատոր, նռնականետի արկի պայթուցիչ, փամփուշտի երեք շղթա, որոնցից մեկը՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 38 փամփուշտով, փամփուշտ կրակելու երեք սարք, մետաղյա տարաներով տարբեր տրամաչափի չորս փամփուշտ, 33 տուփ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, պոլիէթիլենային տոպրակներով տարբեր տրամաչափի 728 փամփուշտ, որսորդական հրացանի 19 փամփուշտ, ականանետի փայտյա արկղ, փամփշտատուփի պայուսակ, 71 ճայթուցիչ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: