ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Արմավիրի մարզային վարչության ստորաբաժանումներում

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արմավիրի բաժնում  արձանագրվել է հրազենի մեխանիզմի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Ամասիա գյուղի մի բնակիչ։ Բացի այդ, Արմավիրի բաժնում կամավոր հանձնել են նաև «Կալաշնիկովի» ձեռքի գնդացիր ու ռազմամթերք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեծամորի բաժնի ոստիկանները, արդյունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Արդյունավետ էր նաև Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արաքս գյուղի բնակիչներից մեկն էլ Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» հրացան ու ռազմամթերք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: