1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զենք-զինամթերքի հայտնաբերում՝ քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում

Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքները՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ:
Ներկայացնում ենք Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների՝ դեկտեմբերի 15-ին արձանագրված արդյունքները:
Ոստիկանության Արմավիրի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ կաթի գործարանի պատի տակ ինքնաձիգ և այլ զինամթերք է թողել: Արմավիրի քրեական հետախույզները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ ինքնաձիգ և 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ էին:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 15-ին ինքնաձիգ են հայտնաբերել Էջմիածին քաղաքի Պետտնկարան թաղամասի հարակից գերեզմանատան ճանապարհին: Նշված վայրում ապօրինի պահվող զենք լինելու մասին հայտնել էր ոստիկանություն զանգած քաղաքացին: Նա նաև հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և ինքնաձիգը բերել էր Արցախից:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և մարզի վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ բաժին էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան գյուղի ավտոտնակներ կոչվող տարածքի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նշված վայրում քրեական հետախույզները հայտնաբերել են կարճեցված փողով ինքնաշեն ակոսափող հրացան, ձեռքի նռնակ՝ պայթուցիչներով և 7,62 մմ տրամաչափի 70 փամփուշտ:
Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: