ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Մեքենայում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Մեքենայում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Հուլիսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սուրենավան գյուղի մի բնակիչ իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Բաժնի քրեական հետախույզները տեղեկությունը ստուգելու նպատակով Սուրենավան գյուղում կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտը» և վարորդին բաժին են հրավիրել։ Մեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի վայրում, կար զենք-զինամթերք:
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է «Վեպր-KM» տեսակի ակոսափող հրացան և 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: