Ինքնաձիգի 138 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և ինքնաշեն ատրճանակ` պահունակով
Օրերս ոստիկանության Հրազդանի բաժին ներկայացած Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 138 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, և ինքնաշեն ատրճանակ` պահունակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: