Զենք-զինամթերք` կիսաքանդ շինությունում

Հունիսի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Շրջանցիկ թունելի մոտ գտնվող կիսաքանդ շինությունում զենք-զինամթերք կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌՊԳ-7» տիպի նռնականետ և նռնականետի 4 արկ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: