Զենքի կամավոր հանձնում
30.08.2019 16:44
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 29-ին Վարդենիսի բաժին է եկել Կարճաղբյուր գյուղի բնակիչ 29-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել «ՌԳԴ» նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 122 փամփուշտ: Նա հայտնել է, որ զինամթերքը գտել է նույն օրը իր տան կտուրում նորոգման աշխատանքներ կատարելիս, և այն պատկանել է հագուցյալ պապին:
Նշանակվել է փորձաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: