«ԻԺ-18» որսորդական հրացան՝ կամավոր
30.09.2017 12:04
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12.00-ին, 1971 թ. ծնված Մանուկ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: