ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր Արագածոտնի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների բացատրական աշխատանքը։ Աշտարակի բաժնում արձանագրվել է որսորդական հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք՝ շնորհիվ համայնքային ոստիկանների և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի։ Ապարանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ինչի շնորհիվ Թալինի բաժնում արձանագրվել է ողորկափող հրացան ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Ակոսափող հրազենի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Արթիկի բաժնում։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Անիի բաժնի համայնքային ոստիկանները։ Սառնաղբյուր գյուղի մի բնակիչ բաժին էր բերել ողորկափող հրացան ու ռազմամթերք։
Արդյունավետ էր նաև Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են գնդացիր-ինքնաձիգ ու ռազմամթերք։ Նաիրիի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Նոր Գեղի գյուղի մի բնակիչ բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: