ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Համատեղ միջոցառման արդյունքում ապօրինի զենքեր ու զինամթերք հայտնաբերվեցին

Համատեղ միջոցառման արդյունքում ապօրինի զենքեր ու զինամթերք հայտնաբերվեցին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ: Նոյեմբերի 27-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Տերյան փողոցում նրանք ձերբակալեցին երեք տղամարդու և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Անձնական խուզարկությամբ 41-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց «Բայկալ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Իսկ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեցին երկու ինքնաձիգ և երեք պահեստատուփ` լիցքավորված յոթ փամփուշտով:
Նշանակվել է փորձաքննություն:
Մեքենայատերը ձերբակալվել է:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: