ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Լոռու մարզային վարչության բաժիններում

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական արդյունքն արձանագրել են Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողները։ Մասնավորապես, մարզային վարչությունում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ատրճանակի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, ինքնաշեն կրակող սարքի, նռնակների և տարբեր տեսակի ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Բազումի բաժնում։  Նռնակների և ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Տարոնի բաժնում։ Տարբեր տեսակի ատրճանակներ, պայթուցիչներով նռնակներ և այլ ռազմամթերք կամավոր հանձնել են Գուգարքի բաժնում։ Ատրճանակ, հրացան, նռնակներ ու ռազմամթերք են հանձնել նաև Ստեփանավանի բաժնում։ Հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Տաշիրի և Սպիտակի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ինքնաձիգի, նռնակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Թումանյանի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: