Ոստիկանները հայտնաբերեցին զենքը
Հունիսի 18-ին, ժամը 00.20-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իր եղբայրը մեքենայով հասել է Գագարին, մի տղամարդ «ԲՄՎ» մեքենայից զենք է պահել եղբոր վրա, ցանկացել հարձակում գործել, հայտնել է նաև եղբոր մեքենայի մակնիշն ու հաշվառման համարանիշը:
Հինգ րոպե անց նույնաբովանդակ ահազանգ է ստացվել արդեն եղբորից:
Ահազանգից մեկ ժամ անց ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները Երևան-Սևան ճանապարհի 48 կմ-ից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, Սևանի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երեք տղամարդու՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի զննության ժամանակ նրանցից մեկը սրահից ներկայացրել է իր անվամբ հաշվառված գազային ատրճանակ:
Հանգամանքները պարզվում են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: