Զենքը հանձնեց կամավոր
23.09.2019 16:05
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 20-ին Մալիշկա գյուղի 27-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ հանգուցյալ պապին պատկանող զենքը գտել է առանձնատան տանիքը մաքրելիս:
Նշանակվել է փորձաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: