Խուզարկություններ Արարատի մարզում. զենք-զինամթերք է հայտնաբերվել
Փետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1977 թ. ծնված Կարո Գ.-ին պատկանող տանը և օժանդակ կառույցներում, ինչի արդյունքում բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և առգրավվել են ապօրինի պահվող ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 16, 7.62 մմ տրամաչափի՝ 8 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի կարաբինի 1 փամփուշտ և զրահաբաճկոն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1960 թ. ծնված Հովիկ Գ.-ի բնակարանում և Երասխ գյուղի վարչական տարածքում գտնվող, նրան պատկանող կարպալճային տնտեսությունում, բնակեցվող տնակում և օժանդակ այլ կառույցներում, որի արդյունքում հայտնաբերել և առգրավվել են ապօրինի պահվող «ԻԺ-18 ԵՄ» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, 12 մմ տրամաչափի 15 փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» հրազենի 50 փամփուշտ, ազդանշանային 7 լուսարձակիչ և դետոնատորի 3 հրապատիճ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: