Ոստիկանները հայտնաբերել են վրաերթ կատարած «Զիլ»-ի վարորդին
29.07.2022 10:54
ՃՏ պատահարներ
Հուլիսի 27-ին, ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ճանապարհից՝ Մրգաշատ գյուղի խաչմերուկից, վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 64-ամյա տղամարդ. ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ նա վրաերթի էր ենթարկվել «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են վրաերթը կատարողի ինքնությունը:
Հուլիսի 28-ին Արմավիր քաղաքի 24-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: