1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճամբարակի ոստիկանները թմրանյութ ու զինամթերք են հայտնաբերել

Փետրվարի 13-ին Ճամբարակի համայնքնային ոստիկանները օպերատիվ տեղեկությունն ստուգելու նպատակով Վահան գյուղում էին։ Նրանք բնակիչներից մեկի տանը կից ավտոտնակի մետաղյա պահարանում հայտնաբերեցին ինքնաձիգի 136 փամփուշտ։ 59-ամյա տանտիրոջ հավաստմամբ՝ դրանք ձեռք էր բերել դեռևս 1990-ական թվականներին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։
Փետրվարի 14-ի առավոտյան Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով այցելել են Ձորավանք գյուղի մի բնակչի տուն։ 58-ամյա տղամարդն իրավապաներին իրավիրել է ներս, որտեղ ակնհայտ տեսանելի վայրում նրանք նկատել են ինքանձիգի 4 փամփուշտ և փամփշտատուփ, որում նույնպես փամփուշտ կար։ Իրավապահների աչքից չեն վրիպել նաև կանեփանման զանգվածով թղթե փաթեթն ու կանեփի սերմերը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: