1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զինամթերք` «Զապորոժեց»-ում

Հունվարի 22-ին, ժամը 19.35-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա-Սեբաստիա» թաղապետարանի հարակից այգում` «Զապորոժեց»  ավտոմեքենայի մեջ,  զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Հովնաթանի փողոցի թիվ 39 շենքի մոտի այգում գտնվող «Զապորոժեց» անսարք ավտոմեքենայի թափքի մեջ հայտնաբերել է մեկփողանի, 12 տրամաչափի ողորկափող հրացան, պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՌԴԳ-5» 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ՎՕԳ-17Մ» 2 արկ, «ԱԿՄ» ինքնաձիգի դատարկ պահունակ,  9 մմ տրամաչափի` 139,  7.62 մմ տրամաչափի 70 և   5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ ու «ՈՒԲԿ» գրառմամբ արկ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: