ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինամթերք` խորդանոցում

Օգոստոսի 23-ին, ժամը 12.36-ին, ոստիկանության Կապանի բաժնում  մի տղամարդուց  ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Աշոտավան բանավանում գտնվող իր առանձնատանը կից խորդանոցում հայտնաբերել է հանգուցյալ հորը պատկանող զինամթերքը:
Մեկնած օպերատիվ խմբին 1968 թ. ծնված Էռնեստ Պ.-ն խորդանոցում մատնացույց է արել հնամաշ մի կտորե պարկ, որի միջից հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 220 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ԲՄԳ-Կ» տիպի 2 նռնակ, «ՈւԶՌԳՄ-2» տիպի նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և պահունակի պայուսակ:
Էռնեստ Պ.-ն բացատրություն է տվել, որ խորդանոցը ապամոնտաժելիս հայտնաբերել է նշված ռազմամթերքը, որը պատկանել է 1992-1994 թթ. Արցախյան ազատամարտի ժամանակ մարտական գործողություններին մասնակցած  հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: