Զինամթերք` Մարաշի գերեզմանատան դիմաց
28.03.2015 13:31
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 27-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Մարաշի գերեզմանատան դիմաց` աղբարկղերի մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 7.62 տրամաչափի 64 փամփուշտ, «ՌՊԳ» նռնակ, «Ֆ-1» նռնակ և պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: