Զինամթերքի կամավոր հանձնում Կոտայքում
02.08.2019 15:14
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Օգոստոսի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել 43-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ իր հայրական տան նկուղը մաքրելիս հայտնաբերել է փամփուշտներ:
Մեկնած ոստիկաններին նա ներկայացրել է ինքնաձիգի 107 փամփուշտ և մեկ պայթուցիչ: Ըստ նրա՝ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: