ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասիսի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք կամավոր հանձնելու դեպք՝ շնորհիվ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Իջևանի բաժնի ոստիկանները, ինչի շնորհիվ կամավոր հանձնել են ինքնաշեն և թմբուկավոր ատրճանակներ ու ռազմամթերք։ Հրազդանի բաժնի և պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են ողորկափող հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Մեծամորի բաժնում՝ շնորհիվ ծառայողների բացատրական աշխատանքի։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: