Քաղաքացին կամավոր հանձնել է զինամթերք
06.09.2018 13:47
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, 1979 թ. ծնված Սեյրան Ա.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաշեն նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ, 5,45 մմ տրամաչափի 72 փամփուշտ և հայտնել, որ դրանք սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, գտել է իր հայրական տան տանիքից, զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը. ձեռք էր բերել 1991-1993թթ. հայ-ադրբեջանական հակամարտություններին մասնակցելու ժամանակ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: