Զինամթերքի կամավոր հանձնում
Բազումի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 6-ին Բազումի բաժին է ներկայացել 34-ամյա մի տղամարդ ու կամովին ներկայացրել զրահատեխնիկայի տեսադիտարկման երեք սարք և տարբեր տրամաչափի 184 փամփուշտ: Նա հայտնել է, որ հանգուցյալ հորը պատկանող զինամթերքը գտել է նկուղը մաքրելիս:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: