Բնակարանների խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Չարենցավանի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ունեին, որ մայրաքաղաքի 52-ամյա մի բնակիչ Երևանի և Կոտայքի մարզի իր բնակարաններում զենք-զինամթերք է ապօրինի պահում:
Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրավապահները խուզարկեցին նրա տները: Երևանի բնակարանում տղամարդը ոստիկաններին ներկայացրեց գործարանային համարով ինքնաձիգ, փամփշտատուփ, որսորդական հրացանի և ինքնաձիգի 85 փամփուշտ: Արզականի տան խուզարկությամբ հայտնաբերվեց որսորդական դանակ: Տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Չարենցավանի քննչական բաժին: Հայտնաբերված զենք-զինամթերքի օրինականությունը ստուգվում է։ Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: