Հանձնեց զոհված ընկերոջ զինամթերքը
19.09.2016 17:01
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 18-ին, ժամը 10-ին, 1958 թ. ծնված Մամիկոն Գ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 30 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Տղամարդը հայտնել է, որ զինամթերքը, որը հայտնաբերել է իրենց տան բակում գտնվող ժամանակավոր տնակի տանիքում, պատկանել է 90-ականներին ԼՂՀ պաշտպանության գործողությունների ժամանակ զոհված ընկերոջը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: