ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը` բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր հատկապես Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Նոյեմբերյանի և Դիլիջանի բաժիններում արձանագրվել է հրացաններ և ռազմամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։ Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն ու ռազմամթերք։ Իջևանի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում Այգեհովիտ գյուղի մի բնակիչ բաժին է բերել ողորկափող հրացան ու ռազմամթերք։
Ոստիկանության Արաբկիրի և Մետրոպոլիտենի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնել են թմբուկավոր և ինքնաշեն ատրճանակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի, ինքնաշեն ատրճանակի, ողորկափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։

Կումայրիի բաժնի քրեական հետախույզների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատարական աշխատանքի շնորհիվ էլ Նոյեմբերյան բնակավայրի մի բնակիչ բաժին է բերել հրացան և ռազմամթերք։
Եղեգնաձորի բաժնում արձանագրվել է ազդանշանային ատրճանակ, ինքնաշեն զենք, հրացանի փողեր և մեխանիզմ, նաև ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Բացատրական աշխատանք են իրականացրել Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ կամավոր հանձնել են ակոսափող հրազեն և ռազմամթերք։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: