Մասիսի ոստիկանները զինամթերք են հայտնաբերել
25.08.2023 12:39
Զենք-զինամթերքի հայտնաբերում
«Կանեփ-կակաչ 2023» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ 37-ամյա մի տղամարդ իր տանը կից օժանդակ շինությունում ունի զինամթերք։
Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնել են նշված հասցե։ Տանտերը իրավապահներին օժանադակ շինությունից ներկայացրել է թիթեղյա տարա, որի մեջ առկա էր 235 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք պատկանել են տան նախկին տիրոջը, որը մահացել է։
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: